Ուսումնական լաբորատորիա

Մենք առաջարկում ենք անհատական փաթեթներ ուսումնական լաբորատորիաների համար, որոնք ներառում են.

  • վերապատրաստման ծրագիր
  • ձեռնարկներ
  • ապարատ / ծրագիր
  • ստենդներ
  • հիմնական սարքավորումներ
  • դասընթացավարների վերապատրաստում

ԱԹՍ օդաչուների և տեխնիկական սպասարկման լաբորատորիա

Դասընթացը ներառում է.

  • Աերոդինամիկայի հիմունքներ
  • ԱԹՍ ճարտարապետության ուսումնասիրություն
  • Պտուտակավոր անօդաչուների և ինքնաթիռների հավաքում
  • Ռադիոհամակարգեր
  • Թռիչքի կարգաբերում
  • Ռադիոհամակարգեր, տեսահեռարձակում, վիդեո հղումներ
    • Օդաչուների հմտություններ պտուտակավոր և թևավոր անօդաչուների տարբեր տեսակի թռիչքներ իրականացնելու համար
    • մեխանիկական
    • կիսամեխանիկական
    • ավտոմատ

Փաթեթը ներառում է.

  • Ուսումնական անօդաչու(ներ), ուսումնական  ինքնաթիռ(ներ)` պահեստամասերով
  • Ռադիոհամակարգեր
  • Տեսանյութերի փոխանցման գործիքներ
  • Սենյակային պայմաններում փորձարկման հարմարանքներ
  • Ծրագրային ապահովում (Թռիչքի սիմուլյատորներ)
  • Անօդաչուի հավաքման և կարգաբերման անհրաժեշտ համակարգեր

Կառավարման համակարգերի լաբորատորիա

Դասընթացը ներառում է.

  • Մեխատրոնիկայի հիմունքներ
  • Կառավարման համակարգերի ծրագրավորում և կարգաբերում
  • Աշխատանք քայլային շարժիչի, շարժիչի ղեկավարման հանգույցի և տարբեր ղեկասարքերի հետ

Սարքային փաթեթը ներառում է.

  • Շարժիչի ղեկավարման հանգույց (ESC), թևապտուտակ, ղեկասարք և այլն
  • Շարժիչի ղեկավարման հանգույցի (ESC) կարգաբերման փորձատեղ
  • Մաթեմատիկական ճոճանակ
  • Հավասարակշռման փորձատեղ և այլն