Անտառների վերահսկման համակարգ

Համակարգը նախատեսված է անտառածածկ տարածքների վերահսկման համար։ Ինստիգեյթ Ռոբոտիքսը նախագծել է արևային սնուցմամբ աշխատող սարքեր, որոնք, աննկատ ամրացված լինելով ծառերին, կվերլուծեն օդի որակը, շրջակա ձայները, անցուդարձը և իրավիճակային կենտրոն կուղարկեն իրադարձության տվյալները՝

  • սարքի կոորդինատները
  • նկարահանված պատկերը
  • հրդեհի կամ ծառահատման հավանականությունը և այլն

Իրավիճակային կենտրոնի Web հավելվածը կարտապատկերի սարքերից ստացված տվյալները։
Համակարգում նախատեսված են սարքերի մի քանի մոդելներ՝

  • wi-fi ցանցում աշխատող սարքեր, որոնք կարող են տեղադրվել քաղաքային պուրակներում
  • 3G հեռահաղորդակցության տիրույթում աշխատող սարքեր, որոնք կարող են տեղադրվել
    հեռավոր բնակավայրերին մոտ, որտեղ առկա է բջջային ցանց
  • բնակավայրերից հեռու և առանց որևէ կապի աշխատող սարքեր (կապը կազմակերպվում է սարքում տեղադրված ռադիո բաղադրիչի միջոցով)

Համակարգի սարքերը տեղադրումից հետո սպասարկման անհրաժեշտություն չեն առաջացնի, քանի որ աշխատում են արևային սալիկների սնուցմամբ և իրենց «առողջության» մասին տվյալները ուղարկում են իրավիճակային կենտրոն։

Համակարգի տեխնիկական նկարագիր

  • շարժման արձանագրման հեռավորություն - մինչև 7մետր
  • շարժման արձանագրման տեսադաշտ - 120 աստիճան
  • տեսախցիկի լուսանկարման հեռավորություն - մինչև 7մետր
  • տեսախցիկի լուսանկարման տեսադաշտ - 70 աստիճան
  • հավանական հրդեհի արձանագրում - մինչև 20-25 մետր
  • հավանական ծառահատման արձանագրում - մինչև 100 մետր
  • գիշերային տեսողության հնարավորություն
  • սարքի ներսում տեղադրված մարտկոցը նույնպես սնուցվում է արևային սալիկից
  • ոչ արևային օրերին մարտկոցը կարող է սարքը ապահովել հոսանքով - 10 օր
  • սարքերի տեղադրման օպտիմալ հեռավորությունը կախված է տեղանքից և պատվիրատուի անհատական խնդրի պահանջից