Տեխնիկական նկարագիր
GDS-360֊ը նախատեսված է հրազենի կրակոցի ձայնային աղբյուրների հայտնաբերման և դրանց բնութագրման համար՝ պարզելով ձայնային աղբյուրի հարաբերական հորիզոնական դիրքը (ազիմուտ) և ձայնի ինտենսիվությունը:
GDS-360-ը բաղկացած է 5 միկրոֆոնային մոդուլներից, որոնք պետք է տեղադրվեն որոշակի ուղղություններով և միմյանց հետ հարաբերական անկյունային դիրքով, որպեսզի ծածկեն 360° դիտման միջակայք: Յուրաքանչյուր մոդուլ ունակ է ծածկել ± 40° դիտման միջակայք: Համակարգի անկյունային սկանավորման ճշտությունը յուրաքանչյուր ուղղությամբ ± 10° է:
Ձայնային ազդանշանների հայտնաբերման համակարգը ունի քամու ձայնի զտման մեխանիզմ:
Յուրաքանչյուր հայտնաբերված հրազենի ձայն համակարգը փոխանցում է հաճախորդի համակարգչին TCP/UDP արձանագրությունների միջոցով :
Համակարգը շարունակաբար փոխանցում է իր սարքին լինելու մասին տեղեկատվությունը TCP/UDP արձանագրությունների միջոցով` կարգավորվող ժամանակահատվածով:

Պարամետր |
Արժեք |
միկրոֆոնային զանգված |
5 |
մեկ միկրոֆոնային զանգվածի վրա ձայնային տվիչների քանակ |
16 |
օպտիմալ հաճախականություն |
2.5կՀց |
տվիչների հաճախականության միջակայք |
0..10կՀց |
զանգված |
~800գր յուրաքանչյուրը |
ծածկող շերտի չափերը |
350x350x132(մմ*մմ*մմ) |
Կիրառություն
- շրջակա միջավայրի մոնիտորինգ՝ հայտնաբերելով կրակոցի ձայնի ուղղությունը
- անօդաչու թռչող սարքի չարտոնված ներխուժման հայտնաբերում