Մալուխով սնվող անօդաչուներ/ Շարժական դիտաշտարակ
Մալուխով սնվող բազմապտուտակ անօդաչուն օգտագործվում է որպես շարժական դիտաշտարակ, նախատեսված է բաց տարածքներում և հատկապես նավահանգիստներում` արտակարգ իրավիճակների վերահսկման համար:
Մալուխով սնվող անօդաչուն, հետևում է շարժական
համակարգում (մեքենայում կամ մոտորանավակում) տեղակայված հոսանքի աղբյուրին 10մ/վ արագությամբ և աշխատում է 30-60 մետր բարձրության վրա:
Գետնի կայանում տեղադրված ճախարակը ավտոմատ կերպով հավաքում կամ բաց է թողնում մալուխը` հաշվի առնելով թռչող սարքի պահանջված բարձրությունը, նավի կամ մեքենայի արագությունը և գետնին ուղղահայաց տատանումները։
Անօդաչուն ի վիճակի է բարձրացնել 1,5 կգ լրացուցիչ բեռ, որը կարող է լինել տեսախցիկ/ներ կամ այլ իր:
Տեսագրության փոխանցումը կազմակերպվում է երկու եղանակով՝ հոսանքի մալուխի միջոցով գետնի կայանին և/կամ ռադիոհամակարգի միջոցով` 30 կմ հեռավորության վրա:
Կիրառման Ոլորտները
Ենթակառուցվածքների ստուգում
- Մայրուղիների երկայնքով էլեկտրահաղորդման գծեր, օդային մալուխային կառույցներ
- Նավթ և գազատարներ
- Ոռոգման ջրանցքներ, հիդրոէլեկտրակայաններ, ամբարտակներ
- Բջջային օպերատորների, հեռուստատեսության և ռադիոհեռարձակման ռելե կայանների, լեռնաշղթաների, ծխնելույզների և այլ դժվարամատչելի կառույցների ռադիոկայաններ և աշտարակներ
Արտակարգ իրավիճակներում դեպքի վայրի տեսահսկողում
- Խոշոր կարկտահարությունից հետո ջերմոցների վիճակի ստուգում
- Ճառագայթահարման կամ քիմիական աղտոտվածության մակարդակի չափում
- Հրդեհային տարածքներ, ջրհեղեղներ, բնական և տեխնածին աղետներ