Դասընթացներ ԱԹՍ շահագործման և սպասարկման համար

«Ինստիգեյթ Ռոբոտիքս»-ը կազմակերպում է դասընթացներ անօդաչու թռչող սարքերի շահագործման և սպասարկման համար:

Ստացիոնար դասընթաց

  • Տևողությունը `4-6 ամիս
  • Մասնակցություն `շաբաթական 2 անգամ (2-3 ժամ)
  • Շրջանավարտներին կտրամադրվի մասնակցության վկայական

Ինտենսիվ դասընթաց

  • Տևողությունը` 2-3 ամիս
  • Մասնակցություն՝ ամեն օր (8 ժամ)
  • Շրջանավարտներին կտրամադրվի մասնակցության վկայական

Տեսական գիտելիքներ

  • Աերոդինամիկայի հիմունքներ
  • Անօդաչու թռչող սարքերի կիրառությունը
  • ԱԹՍ֊ների նկարագրություն, բաղկացուցիչ մասեր
  • Անհրաժեշտ ֆիզիկա
  • ԱԹՍ֊ների կառուցվածքը և աշխատանքի սկզբունքը
  • Ռադիո համակարգեր
  • ԱԹՍ թռիչքի կառավարում
  • Նավիգացիա
  • Թռիչքի տեսակները և հեռակառավարման սկզբունքը
  • Թռիչքի կառավարման տիպեր և ռեժիմներ
  • Անսարքությունների վերլուծություն
  • Պտուտակավոր անօդաչուների նոր մոդելների հաշվարկներ
  • Անօդաչուների դեմ պայքարի միջոցները

Գործնական աշխատանք

    • Պտուտակավոր անօդաչուի հավաքում բաղկացուցիչ մասերով, կարգաբերում, փորձարկում
    • Թևավոր անօդաչուի հավաքում բաղկացուցիչ մասերով, կարգաբերում, փորձարկում

       

      Նախաթռիչք

    • Թռիչքի նախապայմանների ստուգում