
Խելացի դռան զանգ
- Սարքը տեղադրվում է տան կամ ցանկացած շինության մուտքի դռան մոտ
- Հնարավորություն է տալիս օգտատիրոջը զանգը սեղմած այցելուի հետ տեսակապով հաղորդակցվել բջջային հավելվածի միջոցով ինչպես տան/շինության ներսից, այնպես էլ՝ ցանկացած վայրից, որտեղ կա համացանցի հասանելիություն
- Դռան զանգին չպատասխանելու դեպքում համակարգը հնարավորություն է տալիս պահպանել այցելուի տեսահաղորդագրությունը տվյաների պահոցում, որը հասանելի է միայն օգտատիրոջը
- Բոլոր տվյալները պահպանվում են երկկողմանի կոդավորված՝ AES256/PGP այլագրով
- Տեսագրությունների պահպանման ժամկետը պահոցում կարգավորվում է օգտատերոջ կողմից

Առանձնահատկությունները
- Այցելուների հետ ցանկացած վայրից խոսելու և տեսնելու հնարավորություն
- Տեսաձայնագրության պահպանում պահոցում, դիտելու հնարավորություն բջջային հավելվածից
- Տեսագրությունների պահոցի բացարձակ պաշտպանվածություն՝ երկկողմանի այլագրման շնորհիվ
- Դռան շուրջ անցուդարձի վերահսկողություն

Տեխնիկական նկարագիր
Տեսաձայնագրության պահպանման ժամկետ | 1 օրից 1 տարի |
Wifi | 802.11 b/g/n 2.4GHz |
Wifi ազդանշանի ուժգնություն | 100 մետր բաց տարածքում, |
Տեսանյութի | |
ձևաչափ | mpeg-ts(H264, AAC) |
որակ | 480p, 15 կադր |
վայրկյանում թողունակություն | 550kbps/1155kbps |
Տեսախցիկի տեսանկյուն | 175 աստիճան |
Տվյալների այլագրում | AES256/PGP |
Բարձրախոս | Առկա է |
Ethernet միացնելու հնարավորություն | Առկա է |
Շարժի ճանաչում տեսահոսքի միջոցով, | Առկա է |
Գիշերային տեսանելիություն | Մարդու դեմքի ճանաչում |
Աշխատանքային ջերմաստիճանը | Սկսած -30 մինչև +40 աստիճան |
Մուտքային լարում | 220 վոլտ |
Ծանուցումների և | Առկա է |